Արդարադատության միջազգային դատարանը այսօր կհրապարակի Հայաստանի և Ադրբեջանի հայցերով որոշումները

Այսօր Երևանի ժամանակով ժամը 19-ին Արդարադատության միջազգային դատարանը կհրապարակի Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը, հայտնում է Ազատությունը:

Այսօր ավելի ուշ դատարանը կհրապարակի նաև Ադրբեջանի կողմից ներկայացված՝ ժամանակավոր միջոց կիրառելու վերաբերյալ պահանջի մասին որոշումը:

Դատարանի նիստերը կլինեն հրապարակային:

Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանից պահանջել է կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները՝ Ադրբեջանը պետք է դադարեցնի ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպումը և աջակցությունը, որոնք արգելափակում են անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով, ապահովի բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով, անհապաղ ամբողջությամբ վերականգնի և ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղին բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելուց կամ խոչընդոտելուց։

Ադրբեջանը պահանջում է միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանից պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print