«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների օգնականները պարգևավճար չեն ստացել. ԱԺ պարզաբանում

«Ժողովուրդ» օրաթերթի՝ «ԱԺ պատգամավորների օգնականները պարգեւավճար են ստացել․ ՔՊ ղեկավարությունը հաղթեց» վերտառությամբ փետրվարի 22-ի նյութի՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների օգնականները 15 տոկոսի չափով պարգեւավճար են ստացել աշխատակազմի նոր ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի կողմից, լուրը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հաղորդում է ԱԺ-ն:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների օգնականները հունվար ամսին պարգեւավճար չեն ստացել:

Տեղեկացնում ենք նաեւ, որ ԱԺ աշխատակազմը, այդ թվում՝ բոլոր պատգամավորների օգնականները, յուրաքանչյուր ամիս աշխատավարձից բացի ստանում են նաեւ պարգեւավճար՝ աշխատավարձի 15 տոկոսի չափով, որը նախորդ տարվա 30 տոկոսից կրկնակի կրճատվել է:

Խնդրում ենք լրատվամիջոցներին սեփական աղբյուրներից ստացած տեղեկատվությունը հրապարակելուց առաջ պաշտոնապես ճշտել այն:

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print