Հաշվի առնելով «Ռոսատոմ» կորպորացիայի հետաքրքրվածությունը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում առկա վտանագվոր թափոնների վնասազերծման հարցում՝ շրջայց է կազմակերպվել գործարան՝ ծանոթանալու առկա իրավիճակին, ինչպես նաև քննակելու համագործակցության հնարավորությունները։
Տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասսկիի գլխավորած պատվիրակության հանդիպումը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հետ համագործակցության վերաբերյալ հարցեր։
Մասնավորապես Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի նախագծային շահագործման ժամկետի երկարացման, Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում առկա վտանգավոր թափոնների վնասազերծման հարցերով համագործակցության վերաբերյալ։
Կարևորելով 2026թ․-ից հետո Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգ շահագործումը՝ քննարկվել է համատեղ միջոցառումների ողջ շրջանակը և նախատեսվող աշխատանքները։

–