ԱԺ պատգամավորների մասով որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշումներ է կայացրել ԱԺ պատգամավորներից մի քանիսի նկատմամբ հարուցված վարույթներով:

Մասնավորապես, մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ խախտում չի հայտնաբերվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի եւ ՔՊ -ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դեմ հարուցված վարույթներով:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վարույթներ էին հարուցվել Ազգային ժողովի ՔՊ-ական, ինչպես նաեւ «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների նկատմամբ՝ «անհամատեղելիության պահանջի առերեւույթ խախտման» հիմքով: Գրել էինք, որ պատգամավորները ստացել էին հանձնաժողովի ծանուցումները, որ իրենց դեմ վարույթ կա:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print