Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարների հայտարարությունը

ԱԳՆ-ում նշել են նաև, որ իրականում պնդումները, որ Լաչինի ճանապարհին ստեղծվել է «լարված հումանիտար իրավիճակ», որեւէ հիմք չունեն, Հայաստանը դա օգտագործում է իր քաղաքական նպատակներով»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարներին՝  անդրադառնալով նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարությանը։

«Հայաստանի արտաքին գործերի նախարարը խեղաթյուրում է խաղաղության գործընթացի քննարկումները եւ բանակցությունները եւ զբաղվում մանիպուլյացիաներով։ Հայկական կողմն իր հատարարությամբ մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ շահագրգռված չէ տարածաշրջանի խաղաղությամբ»,- նշվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանությունում։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ «հայկական կողմի հրաժարումը սահմանային անցակետի առաջարկից, որը կդադարեցնի Լաչինի՝ միայն հումանիտար նպատակների համար նախատեսված ճանապարհի անիրավաչափ օգտագործումը, մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ հայկական կողմի մտադրությունն այն է, որպեսզի շարունակի ճանապարհն օգտագործել անօրինական նպատակներով՝ ի հեճուկս  2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության, կրկնելով հայտարարություններն այն մասին, որ բողոքները հանգեցրել են «շրջափակման» եւ «լարված հումանիտար իրավիճակի»։

ԱԳՆ-ում նշել են նաև, որ իրականում պնդումները, որ Լաչինի ճանապարհին ստեղծվել է «լարված հումանիտար իրավիճակ», որեւէ հիմք չունեն, Հայաստանը դա օգտագործում է իր քաղաքական նպատակներով»։

«Ինչ վերաբերում է միջազգային մեխանիզմին՝ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապրող հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության վերաբերյալ, ինչպես նաեւ Հայաստանի հավակնություններին հայ բնակիչների հետ երկխոսության հարցում, կցանկանայինք նշել, որ, ինչպես հստակ հայտարարվել է մյունխենյան բանակցություններում, շրջանում ապրող հայկական ծագում ունեցող բնակիչների իրավունքները եւ անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի Սահմանադրության եւ օրենսդրական ակտերի համապատասխան։ Ադրբեջանական կողմը  նաեւ հայտարարել է, որ պատրաստ է երկխոսություն վարել այն անձանց հետ, որոնք իրավունք ունեն ներկայացնելու հայ բնակչությանը, ոչ թե նրանց հետ, որոնք եկել են Ղարաբաղի շրջան դրսից եւ իրենց անվանում են հայ բնակիչների ներկայացուցիչ։ Միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Պրահայի եւ Սոչիի համաձայնագրերին համապատասխան, որոնցում երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանը չպետք է միջամտի Ադրբեջանի ներքին գործերին եւ պետք է հրաժարվի իր տարածքային հավակնություններից»,- ասել են Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունում։ ԱԳՆ-ի հայտարարությունում նաեւ նշվել է «Լյուքսեմբուրգի նախարարի միանգամայն կանխակալ դիրքորոշումը, որը չգիտի տարածաշրջանի իրավիճակի մասին, նրա դիրքորոշումը լիովին հակասում է միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքներին։ Ըստ երեւույթին, լյուքսեմբուրգյան կողմը չի հրաժարվել այն թեզիսների օգտագործման պրակտիկայից, որոնք արտացոլում են հայկական կողմի կեղծ քարոզչությունը։ Մեկ անգամ եւս հայտարարում ենք, որ նման սադրիչ եւ կանխակալ հայտարարությունները չեն կարող խոչընդոտել տարածաշրջանի ապագա զարգացմանը եւ առաջնթացին՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print