ԱՆ-ն հետևում է ոչ միայն Ամուլսարի, այլև այլ հանքարդյունաբերական կազմակերպությունների կողմից շահագործման արդյունքում առողջության հասցվող հնարավոր ռիսկերին։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում անդրադարձավ այն հարցին, թե ինչպես կարող է անդրադառնալ Ամուլսարի հանքի շահագործումը բնակիչների առողջության վրա:
«Վստահեցնում եմ և վստահ եմ, որ բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն իրականացվել են, իրականացվում են, և ընթացքում էլ խստագույնս մոնիթորինգ իրականացվելու է: Որպես առողջապահական գերատեսչություն՝ հետևում ենք ոչ միայն տվյալ, այլև այլ հանքարդյունաբերական կազմակերպությունների կողմից շահագործման արդյունքում առողջության հասցվող հնարավոր ռիսկերին, դրանց վերաբերյալ պարբերաբար որոշակի գնահատական հնչեցնում ենք:
Վստահ ենք, որ բոլոր նոր տեխնոլոգիական միջոցները և հնարավորություններն օգտագործվելու են՝ ապահովելու անվտանգ և ստանդարտներին համապատասխան շահագործումը»,- ասաց Ավանեսյանը:
– –