Արցախից Հայաստան է տեղափոխվել 24 անձ, 19-ը՝ Հայաստանից Արցախ

Կարմիր խաչը 2 ուղղություններով ապահովել է 296 մարդու տեղափոխումը։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր 24 անձ Արցախից տեղափոխվել են Հայաստան, 19-ը՝ Հայաստանից Արցախ։ Այս մասին հայտնեց հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Նրա խոսքով, Լաչինի միջանցքի շրջափակումից հետո այս նպատակով Կարմիր խաչը 2 ուղղություններով ապահովել է 296 մարդու տեղափոխումը։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print