Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Այսօր՝ փետրվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքում «Լարա» հյուրանոցային համալիրի մոտ ավտոմեքենա է այրվում։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Մինչ կժամանեին հրշեջները, քաղաքացիները տեղի ուժերով մարել են Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակը։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ոստիկանները պարզել են նաև որ վարորդը Սարգիս Սարգսյանն է, իսկ ավտոմեքենան հաշվառված է Երևանում գործող «ԴԱՎՆԱՏ» ՍՊԸ-ի հաշվեկշռում։
– –