Ռուբեն Վարդանյանն ազատվել է պետնախարարի պաշտոնից

Արայիկ Հարությունյանը հայտնել է նաեւ նոր պետնախարարի անունը։

Ռուբեն Վարդանյանն ազատվել է պետնախարարի պաշտոնից։ Այդ մասին հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կառավարության նիստում։

Արայիկ Հարությունյանը հայտնել է նաեւ նոր պետնախարարի անունը, նա   Արցախի դատախազ Գուրգեն Ներսիսյանն է։

«Գիտակցելով Արցախի ու մեր ժողովրդի հանդեպ պատասխանատվությունը և Արցախը զարգացնելու և առաջիկա մարտահրավերներին դիմագրավելուն պատրաստ լինելն ապահովելու փոխարեն մեր բոլորիս և պետության, առանց փակագծեր բացելու, բոլոր առումներով դիմադրողականությունը չսպառելու համար՝ որոշում եմ կայացրել Ռուբեն Վարդանյանին ազատելու պետական նախարարի պաշտոնից»,– ասել է Արցախի նախագահը։

Արցախի նախագահը  բարձր է գնահատել Ռուբեն Վարդանյանի ջանքերը թե՛ Արցախի վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման և թե՛ շրջափակման ընթացքում ներքին բազմաթիվ հիմնախնդիրների լուծման գործում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print