Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քրիստինա Քվինին։
Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանի Հանրապետությունում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ համագործակցություն և հաջողություններ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:
–