Լավրովը մեկնում է Բաքու

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր երկօրյա այցով մեկնում է Բաքու: Այցը համընկնում է 2022 թվականի փետրվարի 22- ին Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ամենաբարձր մակարդակով ստորագրման առաջին տարեդարձի հետ։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտնել ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Սպասվում է հանդիպում նախագահ Ալիևի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ արտգործնախարար Բայրամովի հետ։

Հանդիպումների ժամանակ կքննարկվի երկկողմ հարցերի ամբողջ շրջանակը, տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրները։

Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին , 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին և 2022 թվականի հոկտեմբերի 31- ի եռակողմ համաձայնագրերի կատարմանը, որոնք ուղղված են ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև նպաստելու Հարավային Կովկասում խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը:

Այցի երկրորդ օրը Լավրովը ելույթ կունենա ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի լիագումար նիստում։

Ռուսական կողմի հաղորդմամբ՝ հնարավոր է, որ կողմերը դիտարկեն հարաբերությունների կարգավորման շուրջ հայ – ադրբեջանական երկխոսության հետագա զարգացման հնարավորությունը՝ Մոսկվայի միջնորդությամբ։ Ավելի վաղ Լավրովը հաստատել էր ռուսական կողմի պատրաստակամությունը Մոսկվայում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print