Ալեքսանդրիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի եզրափակիչում Վազգեն Թևանյանը (65կգ) հաղթեց ԱՄՆ ներկայացուցչին՝ նվաճելով ոսկե մեդալ։ Թևանյանը հաղթեց 8:2 հաշվով: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ Արսեն Հարությունյանը, որը մեկ րոպեում 10:0 հաշվով հաղթեց իրանցի Ռեզայաղուզին։
57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը պարտություն կրեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում։
– –