Մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ցավակցել է Սումգայիթում հայերի ջարդերի տարելիցի կապակցությամբ

«Այսօր մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին»,-նշվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ 1988թ. փետրվարի 26-29–ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:

Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print