Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը և նրա կինը՝ Կամիլան, հրաժարվել ենթագադրման արարողությանը մեկնելու 260-ամյա Gold State հայտնի կառքով, գրում է Daily Mail-ը։ Այս կառքն ավանդաբար օգտագործվում էր նոր միապետի թագադրման օրը նրան Բուքինգհեմյան պալատից Վեսթմինսթերյան աբբայություն հասցնելու համար:
Հաղորդվում է, որ Չարլզ III-ին թագադրման օրը Վեսթմինսթերյան աբբայություն հասցնելու համար այլ տրանսպորտային միջոց է ընտրվել։ Պարբերականի տվյալներով՝ Gold State կառքը կկիրառվի թագադրման արարողությունից հետո թագավորին ու նրա կնոջը պալատ տանելու համար։
1953 թվականին Gold State կառքով է իր թագադրման արարողությանը ժամանել Մեծ Բրիտանիայի ներկայիս թագավորի մայրը՝ թագուհի Եղիսաբեթ II-ը, սակայն 2018 թվականին նա խոստովանել է, որ կառքով տեղաշարժվելը «սարսափելի» էր, քանի որ 1762 թվականի այդ տրանսպորտային միջոցը շարժման ընթացքում զգալի ցնցվում էր։
– –