Գողոնը թաքցրել էր իր հողամասում։
Փետրվարի 18-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում տված տղամարդը հայտնել էր, որ գիշերը Հալիձոր թաղամասի շենքերից մեկի մոտից գողացել են «Կապանի ՃՇՇ»-ին պատկանող «ATLAS COPCO XAS 65» կոմպրեսորը:
Ոստիկանությունից հայտնում են, որ Կապանի ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է կապանցի 29-ամյա երիտասարդը: Նա հայտնաբերվել և ներկայացվել է բաժին, որտեղ խոստովանել է, որ նշված գողությունն ինքն է արել: Նաև հայտնել է, որ կոմպրեսորը թաքցրել է իր հողամասում:
Գողոնը հայտնաբերվել է: Երիտասարդը ներկայացվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: