ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը COVID-19-ի ծագման հետաքննություն է սկսել։
ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը հնարավոր է համարում, որ կորոնավիրուսի համաճարակը եղել է լաբորատորիայից արտահոսքի հետևանք։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով հետաքննության հաշվետվությունը, որը տրամադրվել է Սպիտակ տանն ու Կոնգրեսի անդամներին։
«Լաբորատորիայից արտահոսքը COVID-19 համաճարակի առավել հավանական աղբյուրն է»,- հայտարարել է ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը։
Նշվում է, որ նախարարության եզրակացությունն արվել է «նոր հետախուզական տվյալների արդյունքում և մեծ նշանակություն ունի, քանի որ գերատեսչությունը վերահսկում է ԱՄՆ ազգային լաբորատորիաների ցանցը, որոնց մի մասն առաջատար կենսաբանական փորձարկումներ է իրականացնում։
Փետրվարի կեսերին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը COVID-19-ի ծագման հետաքննություն է սկսել՝ տեղեկություններ պահանջելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնյաներից։
– –