Ժնևում հանդիպել են Միրզոյանն ու Աբդոլլահիանը

Այսօր Ժնևում կայացել է Հայաստանի և Իրանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հանդիպումը, հաղորդում է Իրանի պաշտոնական IRNA գործակալությունը։

Ըստ գործակալության՝ նախարարները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Միրզոյանն ու Աբդոլլահիանը Ժնևում են՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print