Երեկոյի ընթացքում կմրցեն նաեւ հայաստանցի բռնցքամարտիկներ։
Մարտի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո։ Գլխավոր մենամարտում կմրցեն ռուսաստանցի Մուրադ Գասիևը և ԱՄՆ ներկայացնող Մայք Բալոգունը:
Գասիևը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 33 մենամարտ, որից 31-ում հաղթել է, դրանցից 22-ում մրցակիցներին պարտության է մատնել նոկաուտով: Ամերիկացի բռնցքամարտիկը անպարտելի է: Անցկացրած 20 մենամարտերում ունի նույնքան հաղթանակ, որոնցից 15-ը՝ նոկաուտով:
Երեկոյի ընթացքում կմրցեն նաեւ հայաստանցի բռնցքամարտիկներ
–