«Զվարթնոց»-ում հայտնաբերել են վանդալիզմի մեղադրանքով հետախուզվողին

Որպես խափանման միջոց՝ կիրառվել է ստորագրություն:

«Զվարթնոց» օդանավակայանում Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանները հայտնաբերել, ձերբակալել և գծային բաժին է տարել ՌԴ քաղաքացի, 31-ամյա Նիկիտա Կ.-ն։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ տղամարդը 2022 թ. դեկտեմբերի 20-ից Մոսկվա քաղաքի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի (վանդալիզմը) մեղադրանքով:

Որպես խափանման միջոց՝ կիրառվել է ստորագրություն:

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print