Լաչինի միջանցքում անցակետերի ստեղծում նախատեսված չէ. Սերգեյ Լավրով

Ռուս խաղաղապահները Երևանի և Բաքվի հետ շփումներում փորձում են հասնել նրան, որ ապահովվի Լաչինի միջանցքով անարգել երթևեկությունը։

Լաչինի միջանցքում անցակետերի ստեղծումը նախատեսված չէ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովը շեշտել է, որ ռուս խաղաղապահները Երևանի և Բաքվի հետ շփումներում փորձում են հասնել նրան, որ ապահովվի Լաչինի միջանցքով անարգել երթևեկությունը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print