Բայրամովն էլ նշել է, թե ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից հետո Հայաստանն ապակառուցողական վարք է դրսևորում։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը համատեղ ասուլիսում անդրադարձել են նաեւ Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության թեմային: Լավրովը իր դժգոհությունն է հայտնել`ասելով, որ ԵՄ-ն չարաշահում է իր հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի հետ:
Բայրամովն էլ նշել է, թե ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից հետո Հայաստանն ապակառուցողական վարք է դրսևորում։
«Մենք տեսնում ենք, որ առաքելության մեկնարկից հետո Հայաստանի դիրքորոշումը բանակցային գործընթացի բոլոր ուղղություններով դարձել է ավելի ապակառուցողական»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար:
_