Ֆինլանդիան ցանկապատ է կառուցում ՌԴ հետ սահմանին

Փորձնական պարիսպը պատրաստ կլինի հունիսի վերջին։

Ֆինլանդիայում սկսել են ցանկապատ կառուցել Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին։  Մարտ ամսին  կսկսվի ճանապարհի ու պարսպի կառուցումը, որից հետո տեխնիկական հսկողության համակարգի ստեղծումը։

Այս պահին աշխատանքներ են տարվում  Իմատրայում երեք կիլոմետրանոց փորձնական հատվածի վրա։ Փորձնական պարիսպը պատրաստ կլինի հունիսի վերջին։

Տեղեկությունը ֆիննական Yle-նն է։

«Աշխատանքները սկսվել են երկուշաբթի։ Հեռացվել են Իմատրայի սահմանային անցակետի երկու կողմերի ծառերը։ Այստեղ կկառուցվի փորձնական ցանկապատի երեք կիլոմետրանոց հատված։ Իշխանությունները փորձ կանցկացնեն՝ տեսնելու, թե արդյոք ցանկապատը կդիմանա ձմռան սառնամանիքներին, ձյան ծանրաբեռնվածությանը, նաև կուսումնասիրեն արեւելքից ժամանող մարդկանց հոսքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Այս աշխատանքները կարժենան վեց միլիոն եվրո։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print