Նրա կարծիքով հույս կա, որ կիրականացվեն այն խաղաղ նախաձեռնությունները, որոնք, Ռուսաստանի հետ համատեղ, մշակվել են Հայաստանի և Ադրբեջանի կողմից։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման դեպքում կիրականացվեն ՌԴ-ի հետ համատեղ մշակված խաղաղ նախաձեռնությունները:
«Այս տարածաշրջանը կարելի է բառիս բուն իմաստով հանգուցային անվանել, ևս մեկ տարածաշրջան, որտեղ, այնուամենայնիվ, հույս կա, որ կիրականացվեն այն խաղաղ նախաձեռնությունները, որոնք, Ռուսաստանի հետ համատեղ, մշակվել են կողմերի կողմից (Հայաստանի և Ադրբեջանի)»,- հայտարարել է Զախարովան «Sputnik» ռադիոյի եթերում։
Զախարովան «անտաշություն» է անվանել Հարավային Կովկասում իրավիճակին միջամտելու՝ Արևմուտքի փորձերը։ Նրա կարծիքով՝ նման քաղաքականություն վարվում է ոչ թե հակամարտության կարգավորման համար, այլ «ճիշտ հակառակ նպատակներով»․ «Ցավոք, այստեղ էլ նման միտում տեսնում ենք երկար տարիներ։ Հիմա արևմտականներն ավելի են ակտիվացել», – հավելել է Զախարովան։
– –