Սիսիանում և Անիում մեկնարկում է նախընտրական քարոզարշավը

Ընտրությունները կկայանան մարտի 26–ին։

Սյունիքի մարզի Սիսիան եւ Շիրակի մարզի Անի համայնքներում այսօր՝ մարտի մեկից, մեկնարկում է ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Այն կտևի մինչեւ մարտի 24-ը, ժամը 24:00-ն։

Սիսիան համայնքում ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ մասնակցում են քիչ թվով կուսակցություններ՝ ՀՀԿ–ն, ՔՊ–ն եւ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։ Նախորդ տարվա աշնանը տեղի ունեցած ընտրություններին 7 քաղաքական ուժ էր մասնակցել։

Անի համայնքում ընտրություններին մասնակցում է 4 քաղաքական ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգ-համայնք» դաշինքը, «Իմ հզոր համայնք» եւ «Հայկական երազանք» կուսակցությունները։

ՔՊ–ի ընտրական ցուցակը գլխավորում է Արման Սարիբեկյանը. նա վարչապետի որոշմամբ, դեկտեմբերի 8–ից զբաղեցնում է  Անի համայնքի ղեկավարի պարտականությունները։

«Ազգ-համայնք» դաշինքը գլխավորում է Անիի նախկին համայնքապետ Արտակ Գեւորգյանը։ «Հայկական երազանք» կուսակցությունը գլխավորում է Ագուն Սաղաթելյանը, որը նախորդ ավագանու անդամ էր։ «Իմ հզոր համայնք»  դաշինքը գլխավորում է անկուսակցական Արմենակ Նաջարյանը։

Ընտրությունները կկայանան մարտի 26–ին։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print