«Նախորդ տարի Գիտության կոմիտեի կողմից կազմակերպված չորս տարբեր մրցույթների արդյունքում ֆինանսավորվել է 86 ծրագիր, որոնցում ներգրավված են 286 անդամ, որից 211-ը՝ երիտասարդ գիտնականներ (73.7%, մինչև 35 տարեկան):
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ գիտության ոլորտում մեր կարևոր խնդիրներից մեկը երիտասարդ գիտնականների մուտքը խրախուսելն է։
«Նախորդ տարի Գիտության կոմիտեի կողմից կազմակերպված չորս տարբեր մրցույթների արդյունքում ֆինանսավորվել է 86 ծրագիր, որոնցում ներգրավված են 286 անդամ, որից 211-ը՝ երիտասարդ գիտնականներ (73.7%, մինչև 35 տարեկան)։ Ծրագրերից 69-ի (80.2%) ղեկավարները երիտասարդ գիտնականներ են։ Ընդ որում, առաջին անգամ իրականացվել է Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիրը, որի արդյունքում ֆինանսավորման են երաշխավորվել 11 երկրներից 18 գիտնականների ներկայացրած թեմաներ (գիտնականներից 9-ը հայազգի չեն, իսկ ՀՀ-ում հիմնադրվող ստորաբաժանումների ղեկավարներից 9-ը կանայք են)։ Յուրաքանչյուր ծրագրին հատկացվել է մինչև 152.5 միլիոն ՀՀ դրամ։
Առաջին անգամ իրականացվել է նաև Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիրը, որի արդյունքում 2022 թվականի հոկտեմբեր ամսից ֆինանսավորման են երաշխավորվել Սփյուռքից Հայաստան տեղափոխված 4 և ՌԴ-ից Հայաստան տեղափոխված 1 գիտնականների գիտական թեմաներ՝յուրաքանչյուրը 175 միլիոն ՀՀ դրամ ծավալով»,-նշել է նախարարը։
–