Նախագծի ընդունումից հետո կկարգավորվեն նախադպրոցական կրթական աստիճանում կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման հետ առնչվող հարցերը, ինչպես նաեւ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը։
Կառավարությունը հավանություն է տվել «Նախադպրոցական կրթության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Նախադպրոցական կրթության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 6-ի օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին։
Նախագծի ընդունումից հետո կկարգավորվեն նախադպրոցական կրթական աստիճանում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման հետ առնչվող հարցերը, ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը։
Հստակ կբաշխվեն տարբեր մակարդակներում գործառույթներն ու պատասխանատվությունները, կներդրվեն կրթական առանձնահատուկ պայմանների կարիքի առավել հասցեական սահմանման և գնահատման մեխանիզմներ։ Նախադպրոցական ուսումնական հաստատությունների խմբերի և հաստիքների թվով պայմանավորված, մանկավարժական աշխատողների թվի տարբեր լինելու հանգամանքը հաշվի առնելով՝ առաջարկվում է հստակեցնել նաև պարտադիր վերապատրաստման՝ հինգ տարին մեկ լինելու հանգամանքը:
–