Շրջայցից անմիջապես հետո նախարարը առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դիրքեր կատարած այցից հետո շրջել է զորամասում, ծանոթացել մշտական տեղակայման վայրի շենքային պայմաններին, շարահրապարակում հետևել ստորաբաժանումների շարային պատրաստությանը, առաջիկա օրերին մարտական հերթափոխի համար շարված գումարտակների նախապատրաստական աշխատանքներին:
Շրջայցից անմիջապես հետո նախարարը առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ:
Զորամասի սպաները խոսել են ծառայության կազմակերպման, ստորաբաժանումների ղեկավարման, ներդաշնակման, ուսումնական փուլով նախատեսված դասընթացների մասին:
Սուրեն պապիկայնը առանձնազրույց է ունեցել սպաների հետ, հետաքրքրվել՝ սպաների սոցիալ-կենցաղային, բնակարանների ապահովման պայմաններով, հորդորել՝ լրացուցիչ մարզումներով բարելավել ֆիզիկական վիճակը, մարտավարամասնագիտական հմտությունները՝ ատեստավորման քննություններում առավելագույն միավորներ վաստակելու համար:
Բոլոր ստորաբաժանումների հրամանատարներին նախարարը կարգադրել է բարձրացնել կարգապահության մակարդակը բոլոր օղակներում, հատկապես մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների շրջանում:
Հանձնարարվել է բարոյահոգեբանական զրույցների միջոցով զորքերից արմատախիլ անել արատավոր բարքերն ու ոչ կանոնադրային հարաբերությունները:
–