Միջոցառման շրջանակում 2021 թ. փետրվարից մինչև 2022 թ. նոյեմբերը ներառյալ՝ շահառուներին տրամադրվել է միանվագ 300,000.0 դրամ և ամենամսյա 68000 դրամ դրամական օգնություն։
Կառավարությունը որոշել է՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրումը երկարաձգել մինչև 2023 թ. հուլիս ամիսը՝ ներառյալ։
Միջոցառման շրջանակում 2021 թ. փետրվարից մինչև 2022 թ. նոյեմբերը ներառյալ՝ շահառուներին տրամադրվել է միանվագ 300,000.0 դրամ և ամենամսյա 68000 դրամ դրամական օգնություն։
Հաշվի առնելով, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները երկարաձգվել են՝ առաջարկվում է միջոցառման շրջանակում հատկացվող օգնության տրամադրման ժամկետները ևս երկարաձգել:
Պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում տուժած անձանց (անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված) ընտանիքների սոցիալական աջակցություն տրամադրման շարունակականությունն ապահովելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Որոշմամբ նախատեսվում է ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 6.6 մլն դրամ՝ հունվար և փետրվար ամիսներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար։
–