ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը կարգավորվում է փոխադարձ պաշտոնական նամակներով․ Ն․ Փաշինյան

Փաշինյանը նշել է, որ առաջիկայում հնարավոր է ստորագրվի մոնիթորինգի առաքելության ներկայությունը կարգավորող փաստաթուղթ։

«ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը կարգավորվում է փոխադարձ պաշտոնական նամակներով, բայց ունենք պայմանավորվածություն, որ այն կարգավորող պայմանագիր պետք է քննարկվի, բանակցվի և ստորագրվի»,- Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշել է, որ առաջիկայում հնարավոր է ստորագրվի մոնիթորինգի առաքելության ներկայությունը կարգավորող փաստաթուղթ․ «Երբ որ մենք կբանակցենք և ընդհանուր համաձայնության կգանք արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունների ձևակերպումների շուրջ»Նիկոլ Փաշինյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print