Հայաստան համահայկական հիմնադրամի 100 տոննա պարենի տեսքով օգնության 60 տոննան Ստեփանակերտ են հասցրել ռուս խաղաղապահները:
Արցախ ուղարկված մարդասիրական օգնությունը տրամադրվում է խոցելի խմբերին ու սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն դիմած ընտանիքներին: Վերջինի դեպքում սոցաշխատողները տեղում կարիքի գնահատում են կատարում:
Հայաստան համահայկական հիմնադրամի 100 տոննա պարենի տեսքով օգնության 60 տոննան Ստեփանակերտ են հասցրել ռուս խաղաղապահները: Նախարարությունն այն տրամադրում է 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող, պատերազմի ժամանակ վիրավորում ստացած, հաշմանդամություն ունեցող, զոհված զինծառայողների և անհետ կորածների ընտանիքներին, միայնակ քաղաքացիներին ու տարեցներին:
–