Ճգնաժամ Արցախի առողջապահական համակարգում

Արդեն ոչ միայն դեղերի պակասն է շոշափելի, այլ նաեւ մի շարք հիվանդությունների ցուցանիշների աճը: Ոլորտի ներկայացուցիչները դա հիմնավորում են շարունակական սթրեսով:

Արդեն 81 օր շարունակվող շրջափակման պայմաններում՝ Արցախի առողջապահական համակարգում ճգնաժամը խորանում է:  Արդեն ոչ միայն դեղերի պակասն է շոշափելի, այլ նաեւ մի շարք հիվանդությունների ցուցանիշների աճը: Ոլորտի ներկայացուցիչները դա հիմնավորում են շարունակական սթրեսով:

Չափահասների, իսկ ավելի շատ՝ երեխաների շրջանում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են նյարդային ու հոգեբանական խնդիրները: Նյարդաբանին ու հոգեբանին երեխաների այցերն աճել են 46%-ով, չափահասների այցերը՝  47: Մի շարք այլ հիվանդությունների դեպքում ևս աճ է գրանցվել:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print