Կայացել է Միրզոյան-Լավրով հանդիպումը

Մարտի 3-ին Նյու Դելիում «Ռայսինի երկխոսություն» 8-րդ միջազգային համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության՝ «արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ օրակարգի հրատապ հարցեր։ Հաստատվել են միջազգային հարթակներում, ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համագործակցության առաջմղման մոտեցումները։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Նշվել է հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղիներում ջանքերի ակտիվացման հրատապությունը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների համաձայն։

Բանակցություններն ընթացել են բարեկամական և վստահելի մթնոլորտում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել դիվանագիտական գծով հետագա շփումների վերաբերյալ»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print