Հարցազրույց «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանի հետ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության մասին պատկերացումն ամբողջական չի լինի, եթե լույս չսփռվի Քաջարանի հանքային դաշտին ու գործող հանքավայրին, դրանց ծագումնաբանությանն ու հետազոտման պատմությանը, իրականացվող հետախուզական աշխատանքներին, բացահանքի աշխատանքների պլանավորմանն ու պայթեցումների բացասական հետևանքների նվազեցմանը, դատարկ ապարների լցակույտերի տեղի ընտրությանը և երկրաբանությանն առնչվող մյուս հարցերին:

Մեզ հետաքրքրող այդ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով զրույցի հրավիրեցինք «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանին:

Արման Վարդանյանը (ծնված 1981 թ.) մասնագիտությամբ երկրաբան է, երկրաբանական գիտությունների թեկնածու, ունի օգտակար հանածոների հետախուզման և արդյունահանման բնագավառում 21 տարվա աշխատանքային փորձ, տևական ժամանակ զբաղվել է գիտահետազոտական գործունեությամբ: 2016-ից աշխատում է ԶՊՄԿ-ում, նախ՝ ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական, ապա՝ Լեռնային պլանավորման դեպարտամենտի ղեկավար, 2022-ի մայիսից՝ ընկերության տեխնիկական տնօրեն:

– Պարոն Վարդանյան, կուզենայինք նախևառաջ ծանոթանալ ընկերության տեխնիկական տնօրենի գործառույթներին, ո՞ր ենթակառույցներն են գտնվում տեխնիկական տնօրենի ենթակայության ներքո կամ համակարգվում են Ձեր կողմից։

– Տեխնիկական տնօրենը, որպեսզի պարզ լինի, նախկին խորհրդային համակարգում՝ ձեռնարկության գլխավոր ինժեներն էր կամ գլխավոր ճարտարագետը: Համակարգում եմ լեռնատեխնիկական ծառայության, զարգացման ծրագրերի դեպարտամենտի, երկրաբանահետախուզական ծառայության աշխատանքները և լաբորատորիաների գործունեությունը:

– Ի՞նչ է իրենից այսօր ներկայացնում Քաջարանի հանքային դաշտը և՛ տարածքի, և՛ պարունակության տեսակետից։

– Հանքային դաշտը լայն հասկացություն է. Քաջարանի հանքային դաշտը զբաղեցնում է մոտ 200 քառակուսի կիլոմետր տարածք և ներառում է մի շարք հանքավայրեր ու հանքերևակումներ, այդ թվում՝ Քաջարանի պղինձ-պորֆիրային հանքավայրը:

Մեր գործունեությունն առնչվում է Քաջարանի հանքավայրին, որը զբաղեցնում է մոտավորապես վեց քառակուսի կմ տարածք:

Քաջարանի հանքավայրի պաշարները վերջին անգամ հաստատվել են 2006 թվականին, վերջերս նորից վերահաշվարկ ենք կատարել, որի արդյունքները փորձաքննության փուլում են՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում: Ըստ այդ վերահաշվարկի՝ հանքաքարի գնահատված պաշարները կազմում են մոտ երկու միլիարդ տոննա:

Սրան զուգահեռ կատարվում է նաև պաշարների գնահատում միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան։ Այդ աշխատանքները պատվիրվել է WSP ընկերությանը, որն այժմ լեռնահանքային ոլորտի աշխարհում ամենամեծ խորհրդատվական ընկերությունն է։ Սպասվում է, որ պաշարների գնահատման վերջնական հաշվետվությունը պատրաստ կլինի այս տարվա մարտի վերջին։

– –

Հարցազրույցն ամբողջությամբ՝ Սյունյաց երկրի համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print