Համերգի ընթացքում հնչել են հայ և համաշխարհային երաժիշտների ստեղծագործություններից:
Հայաստանի պետական կամերային նվագախումբը նշում է հիմնադրման 60-ամյակը: Այս առիթով «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել հոբելյանական գալա համերգ:
Համերգին ներկա են եղել նաեւ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Համերգի շրջանակում Հայաստանի պետական կամերային նվագախմբում ունեցած նշանակալի ավանդի, երկարամյա գործունեության, ինչպես նաև նվագախմբի հիմնադրման 60-ամյա հոբելյանի կապակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախմբի կոնցերտմայստեր, ջութակահար Աստղիկ Բագրատի Վարդանյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով:
Համերգի ընթացքում հնչել են հայ և համաշխարհային երաժիշտների ստեղծագործություններից:
_