Սուրիկ Խաչատրյանից մոտ 19.1 մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքերն ու ակտիվները բռնագանձելու պահանջ է ներկայացվել

Դատախազությունը հայց է ներկայացրել ընդդեմ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, նրա հետ փոխկապակցված անձանց՝ որդիներ Տիգրան Խաչատրյանի ու Տրդատ Խաչատրյանի, Լորետա Բարսեղյանի, Վարդան Բարսեղյանի, Մանվել Մալինցյանի, Էրիկ Համբարձումյանի, Լուսինե Բարսեղյանի եւ Նորայր Մնացականյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր «ՀՀ դատախազությունն ընդդեմ Սուրիկ Խաչատրյանի եւ մյուսների» գործով նիստն էր։

Դատախազությունը հայց է ներկայացրել ընդդեմ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, նրա հետ փոխկապակցված անձանց՝ որդիներ Տիգրան Խաչատրյանի ու Տրդատ Խաչատրյանի, Լորետա Բարսեղյանի, Վարդան Բարսեղյանի, Մանվել Մալինցյանի, Էրիկ Համբարձումյանի, Լուսինե Բարսեղյանի եւ Նորայր Մնացականյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։

 Այս հայցով դատարանին պահանջ է ներկայացվել հօգուտ ՀՀ-ի բռնագանձել․

-5 անշարժ գույք՝ Երևան քաղաքում գտնվող առանձնատուն(երկու հասցեով), բնակարան, հասարակական նշանակության օբյեկտ, Գորիս քաղաքում գտնվող շինություն,  3 տրանսպորտային միջոցներ(անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 1.530.135.900 ՀՀ դրամ), Մասնակցություններ թվով 3 իրավաբանական անձերում, 614.544.139 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 2.410.463.523 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով: Ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 4.450.350.364 ՀՀ դրամ փոխառությունների և այլ դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքը, օֆշորային կազմակերպությանը փոխանցված 10.098.300.000 ՀՀ դրամ ներդրման գումարը:

Հայցադիմումը շուրջ մոտ 19.1 մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքերն ու ակտիվները բռնագանձելու պահանջով է։

Այսօրվա նիստում քննարկվեց նաեւ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի ներկայացրած միջնորդությունը, որով բանկը խնդրում է ներգրավվել որպես ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ։ Սուրիկ Խաչատրյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վահագն Գրիգորյանն անհամաձայնություն հայտնեց, որ այս միջնորդությունը քննվի այս փուլում․ «Ես ունեմ իրական մտավախություն եւ մի քանի նիստ անց որոշակի միջնորդություններ կանեմ։


Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print