Ջրամբարների վթարային մաքրման հիմնական աշխատանքներն արդեն ավարտվել են։
ԱՄՆ Օհայո նահանգում բնապահպանական իրավիճակը վատթարանում է։ Իշխանությունները պաշտոնապես հայտարարել են՝ անկել է գրեթե 45 հազար կենդանի։ Այս ամենն ամսվա սկզբին վտանգավոր քիմիական նյութեր տեղափոխող գնացքի վթարի պատճառով։
«Ընդհանուր թիվը, որին մենք հասել ենք, կազմում է 43 000 ձուկ, 43 785 ջրային կենդանի», — ասել է Օհայոյի բնական ռեսուրսների դեպարտամենտի տնօրեն Մերի Մերցը։
Ջրամբարների վթարային մաքրման հիմնական աշխատանքներն արդեն ավարտվել են։ Պաշտոնյաները խոստանում են, որ ձուկը շուտով կվերադառնա տեղական գետեր։ Բնակիչները թերահավատորեն են վերաբերվում նման կանխատեսումներին, քանի կենդանիները շարունակում են անկել։
Ավելի քան չորս հազար բնակիչ բողոքում է շնչառական խնդիրներից, հազից և աչքերի գրգռվածությունից։ Բնապահպանական աղետը տեղի է ունեցել փետրվարի 3-ին։ Տասնյակ վինիլքլորիդով վագոններ դուրս են եկել ռելսերից։ Սկզբում հրդեհ է բռնկվել, իսկ հետո տեղի է ունեցել պայթյուն։
–