Արցախի վերաբերյալ Շոլցի հայտարարությունը Գերմանիայի կառավարության կայքում չի եղել

Գերմանիայի կառավարության կայքում կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարության մի մասն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին չի եղել։ Մասնավորապես, Գերմանիայի կառավարության մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրությունում սկզբում խոսվում է Օլաֆ Շոլցի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ կարծիքների փոխանակման մասին երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների խորացման հարցերի վերաբերյալ։

«Գրասենյակում համատեղ բանակցությունների ժամանակ քննարկվել են Հայաստանում բարեփոխումների գործընթացը, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վաղեմի հակամարտության կարգավորումը»,- նշվել է հաղորդագրությունում։

Այնուհետեւ խոսվում է այն բարձր գնահատականի մասին, որը տվել է Գերմանիայի կանցլերը «համապարփակ բարեփոխումների գործընթացին, որը Փաշինյանը նախաձեռնել է իր երկրում»։

Եվ միայն դրանից հետո հաջորդում է այն հատվածը, որը կապված է Արցախի վերաբերյալ Օլաֆ Շոլցի հայտարարության հետ։

«Քննարկման եւս մեկ առարկա է դարձել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը։ Շոլցը հիշեցրել է, որ դա զգալի ազդեցություն է թողել Հայաստանի եւ Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանի վրա։ Այս ֆոնին առավել եւս կարեւոր է, որպեսզի Հայաստանը եւ Ադբեջանը քայլ քայլի հետեւից լուծեն իրենց հակամարտությունը։ Ծայրահեղ հումանիտար վիճակը Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես, անընդունելի է եւ պետք է «արագ հանգեցվի կենսունակ լուծման՝ ի բարօրություն այնտեղ գտնվողների»,- ասել է Շոլցը։

Կանցլերը բացատրել է իր դիրքորոշումը, որի համաձայն՝ վեճի խաղաղ կարգավորումը կարելի է ձեռք բերել Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։ Ուստի, Գերմանիան մեծապես աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Բորելի ջանքերին ու գերմանացի ներկայացուցիչներ է ուղարկում Հայաստանում Եվրոպական միության առաքելություն»,- նշվել է Գերմանիայի կառավարության կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print