Ներքին Խնձորեսկում նոր թաղամաս է կառուցվում

Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին բնակարանամուտ տոնել, բացել նոր թաղամասի դռները։

Գորիսի փոխհամայնքապետ Արտյոմ Աղաջանյանը, համայնքապետարանի քաղաքաշինության ու կոմունալ տնտեսության բաժնի պետ Գարեգին Փարսյանի հետ եղել է  Ներքին Խնձորեսկում,  որտեղ Գորիսի համայնքապետարանի ու «Հայաստան» համահայկական, «Ջոն և Հասմիկ Մկրտիչյան» հիմնադրամների հետ համագործակցությամբ նոր թաղամաս է կառուցվում։

Թաղամասի 6 բնակելի տան շինաշխատանքներն ընթացքի մեջ են․ 4 տուն՝ Արցախից տեղահանված և 2 տուն՝ Ներքին Խնձորեսկում սոցիալապես անապահով ընտանիքներին։

Բնակելի տները երկհարկանի են լինելու։ Հիմնային աշխատանքներն ավարտված են, արտաքին պատերի կառուցման աշխատանքներն են այս պահին ընթանում։

Հողամասերը, որոնց վրա տները կառուցվում են՝ անհատույց սեփականության իրավունքով Գորիս համայնքն է նվիրաբերել տանտերերին։

Ամբողջովին նոր ենթակառուցվածքներ են կառուցվում, նոր ջրագծեր կանցկացվեն, կիրականացվեն հողատարածքների ցանկապատման ու բարեկարգման աշխատանքներ։

Նախատեսվում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին բնակարանամուտ տոնել, բացել նոր թաղամասի դռները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print