Ասում են՝ սարքեցին, «Նոր Զովքը» փակում են, որ «Երեւան Սիթին» լավ աշխատի։
«Աշխարհում մեր երկրից փոքր երկրներ կան, որ 10 անգամ ավելի մեծ երկրներից տնտեսապես, քաղաքականապես, ռազմական առումով ավելի հզոր են»,- Գերմանիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն է Նիկոլ Փաշինյանը։
Նա նաեւ նշել է, որ պետություն հզորացնելու ձևը աշխատել ու պետական բյուջե գեներացնելն է․«Մի խոշոր բացահայտում է եղել, հայտնաբերվել է, որ մի սուպերմարկետ 4 միլիարդ դրամի հարկ չի վճարել, երեկ այդ թեմայով մի ռեպորտաժ տեսա սոցիալական ցանցում, քաղաքացիների մեկնաբանություններն էի կարդում, ու ինչ են մարդիկ մեկնաբանում՝ այս սուպերմարկետին բռնել են, որ մյուսի գործերը լավ գնա։ Ոչ ոք չի ասում, որ դա իրականություն է, ասում են՝ սարքեցին, «Նոր Զովքը» փակում են, որ «Երևան Սիթին» լավ աշխատի, որ «Քարֆուրը» լավ աշխատի։ Բոլորը պետք է վճարեն հարկերը»։
–