Հայ ըմբիշները երկու արծաթ և մեկ բրոնզ են նվաճել Սոֆիայի մրցաշարում

Այսօր ոսկե մեդալի համար կպայքարեն Սլավիկ Գալստյանը և Մալխաս Ամոյանը։

Ըմբշամարտիկներ Ռուդիկ Մկրտչյանն (55 կգ) Հրաչյա Պողոսյանը (63 կգ) արծաթե մեդալներ են նվաճել Սոֆիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Դան Կոլովի եւ Նիկոլա Պետրովի մրցաշարում, հայտնում է Sputnik Արմենիան:
87 կգ քաշային Վիգեն Նազարյանն էլ մրցաշարում դարձել է բրոնզե մեդալակիր: Իսկ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանն ու 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը դուրս են եկել մրցաշարի եզրափակիչ: Ոսկե մեդալների համար նրանք կպայքարեն այսօր։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print