Առաջնությանը մասնակցում են մարզի համայնքներից շուրջ 80 շախմատիսներ։
Մարտի 4-ին Գորիսում մեկնարկել է Սյունիքի մարզի շախմատի պատանիների 16-րդ առաջնությունը։ Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիան։
Մարզի համայնքներից շուրջ 80 շախմատիսներ չորս օր շարունակ կպայքարեն որոշելու մարզի ուժեղագույն պատանի շախմատիստներին։ Լավագույները կստանան ՀՀ պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարի ուղեգրեր, ինչպես նաեւ Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի կողմից կստանան աջակցություն մասնակցելու տարվա ընթացքում տեղի ունեցող տարբեր միջազգային եւ հանրապետական մրցաշարերի։
Ֆեդերացիայից տեղեկացնում են, որ առաջնության մանրամասներին կարող եք հետեւել՝ անցնելով ներքոնշյալ հղմամբ՝
մինչև 14տ ֊ http://chess-results.com/tnr736630.aspx?lan=1
մինչեւ 12տ ֊ http://chess-results.com/tnr736380.aspx?lan=1
մինչեւ 10տ http://chess-results.com/tnr736344.aspx?lan=1
Մրցաշարը տեղի է ունենում Lara Hotel Goris ի սրահում, որտեղ մնում են նաեւ հեռու քաղաքներից եկած շախմատիստները։ Առաջնության գլխավոր մրցավարն է Ստեփան Խաչատրյանը։
Մրցաշարի կազմակերպչական հիմնական ծախսերը հոգում է Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիան՝ Զանգեզուր Պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ։
– –