Ռուսաստանից դեպի Վրաստան ուղևորվող բեռնատարների քանակը ռուսական կողմում մոտ 4000 է, որոնցից 1000 հայկական են։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Բեռնատարները, որոնք ՀՀ-ից ուղևորվել են դեպի ՌԴ և դեռ չեն հատել վրաց-ռուսական սահմանը 150-200 են»,–ասաց նա:
Տեղեկացնենք, որ այս պահին Վերին Լարսի անցակետը շարունակվում է մնալ փակ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Գուդաուրի-Կոբի հատվածում ձյունը դեռ չի դադարել, վրացական կողմից հայտնում են, որ ձնահոսքի վտանգից ելնելով սահմանափակվել է երթևեկությունը նաև Թբիլիսի-Գուդաուրի հատվածում երկու ուղղությամբ:
– –