1995թ. ի վեր առաջին անգամ ատոմակայանն աշխատում է 100 տոկոս ջերմային հզորությամբ՝ 92 տոկոսի փոխարեն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությանը ծանոթանալու նպատակով:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանը, «ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավար կազմը՝ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորությամբ, պաշտոնատար անձինք:
Հայկական ԱԷԿ-ի ղեկավար կազմը հանդես է եկել հաշվետու զեկույցով և ներկայացրել 2022թ. իրականացված աշխատանքները: Նշվել է, որ ՀԱԷԿ-ի թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը լրացել է 2016թ., և իրականացված արդիականացման լայնածավալ աշխատանքների շնորհիվ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացվել է 10 տարով։
Արդյունքում՝ 1995թ. ի վեր առաջին անգամ ատոմակայանն աշխատում է 100 տոկոս ջերմային հզորությամբ՝ 92 տոկոսի փոխարեն։
–