Ավտոբուսի վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Նախնական տվյալներով, երթևեկության ընթացքում բախում է տեղի ունեցել ուղևորափոխադրող ավտոբուսի և BMW մակնիշի ավտոմեքենայի միջև,որի պատճառով ավտոբուսի վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը և բախվել անկյունային բետոնե բաժանարարին։

Մոնթե Մելքոնյան պողոտայում ավտոբուսի վթարման փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջները կամ կանոնները խախտելու հատկանիշով (Քրեական օրենսգրքի 342-րդ հոդված)։

Քննչական կոմիտեն որոշ մանրամասներ է հաղորդել՝ նշելով, որ, նախնական տվյալներով, երթևեկության ընթացքում բախում է տեղի ունեցել ուղևորափոխադրող ավտոբուսի և BMW մակնիշի ավտոմեքենայի միջև, որի պատճառով ավտոբուսի վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը և բախվել անկյունային բետոնե բաժանարարին։ Ավտովթարի հետևանքով ավտոբուսի վարորդը, ինչպես նաև 13 ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածներով տեղափոխվել են բուժհաստատություններ։

«Իրականացվում են անհրաժեշտ քննչական, վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով», – ասված է հաղորդագրությունում։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print