Աշխատանքային խմբի անդամները նախարարի հետ տեղում քննարկել են հնարավոր լուծումները։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։
Նախարարը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի ուղեկցությամբ դիտարկել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի կառուցման ընթացքը։
Նշված ճանապարհահատվածի մի մասում փլուզված հատված կա։ Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է պարզի փլուզման պատճառը և վերացնի այն։ Աշխատանքային խմբի անդամները նախարարի հետ տեղում քննարկել են հնարավոր լուծումները։
Որոտան-Խոտ 10.3 կմ երկարությամբ ավտոճանապարհի մյուս հատվածներում այս պահին կատարվում են հողային աշխատանքներ։
Նախարարը տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին, զրուցել շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։
–