Հայկ Մ․ Մարտիրոսյանը սպիտակներով պարտության մատնեց ռումինացի Ադրիան-Սիմիոն Սեչերեսին եւ նույնպես ունի 3,5 միավոր։
Սերբիայում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրում արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը սպիտակ ֆիգուրներով մրցեց ադրբեջանցի Վուգար Ռասուլովի հետ։ Պետրոսյանը առավելության հասավ 55-րդ քայլին։ Մանուել Պետրոսյանը 4 միավորով բաժանում է 4-37-րդ տեղը։
4 միավոր ունի նաեւ Հայաստանի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը, որը ոչ ոքի խաղաց հույն Դիմիտրիոս Մաստրովասիլիսի հետ։
Հայաստանի ներկայացուցիչներից ոչ ոքի խաղացին նաեւ Շանթ Սարգսյանը (3,5), Սամվել Տեր-Սահակյանը (3,5)։
Հայկ Մ․ Մարտիրոսյանը սպիտակներով պարտության մատնեց ռումինացի Ադրիան-Սիմիոն Սեչերեսին եւ նույնպես ունի 3,5 միավոր։
Միանձնյա առաջատարը 5-րդ հաղթանակը տարած ուկրաինացի Անտոն Կորոբովն է, որը պարտության մատնեց ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովին (4 միավոր)։
–