Ծաղիկներ, շնորհակալագրեր, տոնական տրամադրություն․Քաջարանում նշել են Կանանց միջազգային տոնը

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նախաձեռնությամբ և ԶՊՄԿ ՓԲԸ աջակցությամբ՝ Քաջարանի մշակույթի պալատում հավուր պատշաճի նշվեց կանանց միջազգային տոնը՝ Մարտի 8-ը։ Այս մասին տեղեկանում ենք Քաջարանի համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Հաճելի մթնոլորտում կանանց ծաղիկներով դիմավորեցին և հյուրասիրեցին մշակույթի պալատի ճեմասրահում, այնուհետև Քաջարանի հոգևոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանի օրհնությամբ մեկնարկեց հանդիսավոր նիստը, որից հետո՝ օրվա խորհրդին համահունչ՝ իր ուղերձով հանդես եկավ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։

Միջոցառմանը ներկա էին հյուրեր, ԶՊՄԿ ՓԲԸ և համայնքի ամենատարբեր ոլորտների պատասխանատուներ և աշխատակիցներ։

Հանդիսավոր նիստից հետո խրախուսվեցին ամենատարբեր ոլորտների աշխատակցուհիներ, այնուհետև մեկնարկեց գեղեցիկ միջոցառումների շարքը, որի շրջանակներում հանդես եկան համայնքի ամենատարբեր ստեղծագործական խմբեր, իսկ երեկոն եզրափակվեց ՀՀ վաստակավոր արտիստ՝ Արամեի գեղեցիկ կատարումներով։

Օրվա միջոցառումները կազմակերպել էր Քաջարանի համայնքապետարանը։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print