Իշխանությունները նշել են, որ իրենց առաջնային խնդիրն է պահպանել խաղաղությունը, հանգստությունն ու երկրի տնտեսական զարգացումը։ Նրանք մտադիր են բողոքի ալիքի զգացմունքային ֆոնից հետո ավելի լավ բացատրել հասարակությանը, թե ինչին է ծառայում այս օրինագիծը և ինչու է կարևոր երկրում օտարերկրյա ազդեցության թափանցիկության ապահովումը։
Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, բողոքի ակցիաների ֆոնին, որոշել է երկրի խորհրդարանից հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին սկանդալային օրինագիծը, գրում է Sputnik Գրուզիան։
Այս մասին նշված է իշխող կուսակցության թիմի, խորհրդարանական մեծամասնության, ինչպես նաև օրինագծի նախաձեռնողի՝ «Ժողովրդի իշխանություն» հասարակական շարժման համատեղ հայտարարության մեջ։
Երկու օր շարունակ Վրաստանի մայրաքաղաքը ողողված էր բողոքի ցույցերով, որոնց մասնակիցները դեմ էին առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծին։
Իշխանությունների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ խորհրդակցություններ են տեղի ունեցել «Վրացական երազանքի» քաղաքական խորհրդի ներկայացուցիչների, նախագծի հեղինակների ՝ «Ժողովրդի ուժ» կուսակցության ներկայացուցիչների և խորհրդարանական մեծամասնության միջև՝ կապված օրինագծի և այն բողոքի ալիքի հետ, որն այն առաջացել է հասարակության մեջ:
«Ընդունված օրինագիծը տարաձայնություններ է առաջացրել հասարակության շրջանում։ Սուտ քարոզչության միջոցով կարողացել են բացասաբար ներկայացնել օրինագիծը և մոլորության մեջ գցել հասարակության որոշակի հատվածի՝ օրինագծին «ռուսական օրենքի» պիտակ տալով, ինչպես նաև հայտարարել, որ այդ քայլը Վրաստանին շեղում է եվրոպական ուղղությունից», – ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ արմատական ուժերին հաջողվել է գործընթացի մեջ ներառել երիտասարդներին։ Իշխանությունները շնորհակալություն են հայտնել ուժայիններին, որ կարողացել են մեծ համբերությամբ պատասխանել բռնությանը։
Իշխանությունները նշել են, որ իրենց առաջնային խնդիրն է պահպանել խաղաղությունը, հանգստությունն ու երկրի տնտեսական զարգացումը։ Նրանք մտադիր են բողոքի ալիքի զգացմունքային ֆոնից հետո ավելի լավ բացատրել հասարակությանը, թե ինչին է ծառայում այս օրինագիծը և ինչու է կարևոր երկրում օտարերկրյա ազդեցության թափանցիկության ապահովումը։
«Վրաստանը կպահպանի խաղաղությունն ու կայունությունը և կշարունակի արժանապատվորեն գնալ դեպի Եվրոպա, ինչը վրացական հասարակության սկզբունքային ընտրությունն է», – նշված է հայտարարության մեջ:
– –