Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար որևէ խոչընդոտ չկա. Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար որևէ խոչընդոտ չկա։ Մարտի 9-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում անցկացվող «Խաղաղությունն այսօր. մարտահրավերներ և հույսեր» թեմայով 10-րդ գլոբալ ֆորումի բացման արարողությանը։

«Այն, ինչ համաձայնեցվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև անցյալ տարվա հոկտեմբերին, մասնավորապես, միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի առումով, փաստորեն ցույց է տալիս, որ խաղաղության հասնելու համար որևէ խոչընդոտ չկա»,- ընդգծել է Ալիևը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print