Նոր պայմաններ՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքի իրացման շրջանակներում

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունմամբ պայմանավորված։ Այսպիսով, նոր պայմաններ սահմանվեցին մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքի իրացման շրջանակներում։

Համաձայն ներկայացված նախագծի առաջարկվում է՝

  • Տարանջատել տարածքային բաժնի կողմից խնամքի նպաստ նշանակելը մերժելու դեպքերը՝ ծնողի կատեգորիայով պայմանավորված (մինչև 2023 թվականը ծնված երեխայի դեպքում՝ աշխատող և գյուղաբնակ, և 2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի խնամքի կապակցությամբ),
  • Սահմանել, որ դիմելու օրվան նախորդող՝ խնամքի նպաստ ստանալու իրավունք ունեցած ժամանակահատվածի համար նպաստ նշանակվում է «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայից ստացված տվյալների հիման վրա, կամ ծնողի ներկայացրած համապատասխան տեղեկանքի հիման վրա (եթե ծնողի վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն),
  • Սահմանել, որ բացի ինքնաշխատ եղանակից խնամքի նպաստի չափը փոխվում է նաև այն դեպքում, երբ ներկայացվել է ծնողի վերաբերյալ տեղեկատվությունը որպես ՀՀ օրենսդրությամբ սահմանված սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն լինելու վերաբերյալ տեղեկանքը, կամ գործատուն գրանցման հայտով ճշտել է խնամքի արձակուրդն ավարտվելու (ընդհատվելու) մասին տեղեկատվությունը։ Ընդ որում, եթե նպաստի չափի փոփոխության արդյունքում առկա է պակաս վճարված գումար, ապա այն վճարվում է հաջորդ ամսվա վճարման ցուցակներով, իսկ ավել վճարվածի դեպքում գործելու են Օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգավորումները,
  • Սահմանել, որ ծնողի մահվան դեպքում երեխայի մյուս ծնողին նշանակվում է խնամքի նպաստ, եթե դիմումը ներկայացնելու ամսվա 1-ի դրությամբ այդ ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք,
  • Առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա հնարավորություն տալ փոխել  նաև վճարող կազմակերպությունը։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print